Տնտեսական

Ինչո՞ւ են նվազել օտարերկրյա ներդրումները մեր երկրում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ցանկացած երկրի տնտեսական գործունեության կարևորագույն բաղադրիչներից են օտարերկյա ներդրումները, որոնք նպաստում են առաջավոր տեխնոլոգիաների, կառավարչական ունակությունների և գիտելիքների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներքին առողջ մրցակցային դաշտի եւ աշխատատեղերի ստեղծմանը: Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ահրջոդ տարեվերջին կամփոփի, թե որքան են օտարերկրացիները ներդրումեր կատարել Հայաստանում 2012թ ընթացքում, մինչ այդ. այս տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշերով նվազել են օտարերկյա ներդրումները:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանի համար սպասելի էր , որ ներդրումներն այս տարի նվազելու են, երևույթը տնտեսագետը խորհրդարանական ու նախագահական ընտրություններով է պայմանավորել: Մեկ այլ փորձագետ, այս դեպքում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այլ կարծիք ունի: «Հայաստանում դեռեւս ավելի դժվար է գործարարությամբ զբաղվել, քան տարածաշրջանի այլ` Հայաստանի հետ համեմատելի երկրներում,- նշել է Տոլոսան:

Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա չորրորդ եռամսյակը կամփոփի արդեն 2013-ի սկզբին: Մինչ այդ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 391.1 միլիոն դոլար: 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 35.2 տոկոսով: Այդ թվում` ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 221.3 միլիոն դոլար` նվազելով մոտ 54 տոկոսով: Ռուսական ներդրումների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 71.1 տոկոսով, ԱՄՆ-ից կատարված ներդրումների ծավալը՝ 71.2 տոկոսով: Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 19.46 տոկոսը, իսկ ուղղակի ներդրումների 34.13 տոկոսն ուղղվել է հանքարդյունաբերական ոլորտ: Ուղղակի ներդրումների 22.23 տոկոսն իրականացվել է հեռահաղորդակցության, մոտ 11 տոկոսը՝ անշարժ գույքի ոլորտներում: Ինչու են Հայաստանում նվազել օտարերկյա ներդրումները: Հարցի պատասխանը տարբեր փորձագետների մոտ տարբեր է:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն օրինակ ներդրումների ծավալի կրճատմանը քաղաքական նրբերանգ է տալիս: Ավելին, նրա խոսքով, կանխատեսվում էր, որ ներդրումային միջավայրը շատ ակտիվ չպետք է լինի:
«Հաշվի առնելով երկու կարևոր հանգամանքի, որ տարին նախընտրական էր, թե խորհրդարանական ընտրությունների առումով, թե նախագահականի նախապատրաստական շեմն է հարամվում, ուստի նաև մեզ համար շատ սապսելի ու կանխատեսելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի: Մենք նման կանխատեսում արել էինք, մասնավորապես տարվա առաջին եռմասյակին, կրկնել երրորդ եռամսյակին, երբ նախնական արդյունքներով, տարին դեռ չի ամփոփվել, 40 տոկոսով օտարերկյա ներդրումները նվազել են»:

Մեկ այլ փորձագետ, այս դեպքում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այլ կարծիք ունի: «Հայաստանում դեռեւս ավելի դժվար է գործարարությամբ զբաղվել, քան տարածաշրջանի այլ` Հայաստանի հետ համեմատելի երկրներում»,-ասում է Տոլոսան՝ չմոռանալով նշել, որ Հայաստանը սկսել է աճ արձանագրել Doing Business-ի զեկույցներում, որն էլ արտացոլում է այն զգալի ջանքերը, որոնք այս ուղղությամբ իրականացվել են.

«Կարծում ենք գործարարների համար գործարարությամբ զբաղվելն ավելի դժվար է, աշխարահաքաղաքականության պատճառով, որն ամենակարևոր խնդիրն է, երկրորդ խնդիրն այն է, որ դեռևս դժվար է գործ ունենալ կառավարության հետ բազմաթիվ ուղղություններում: Դժվար է հստակ նկատել, թե որքան պետք է վճարել տարբեր պարտավորությունների համար»:

Նկատենք, որ օտարերկրյա ներդրումները ցանկացած երկրի տնտեսական գործունեության կարևորագույն բաղադրիչներից են, որոնք նպաստում են առաջավոր տեխնոլոգիաների, կառավարչական ունակությունների և գիտելիքների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներքին առողջ մրցակցային դաշտի եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button