ԿարևորՄիջազգային

Թուրք մտավորականները պահանջում են Դանիայի Թագավորական գրադարանից՝ չարտոնել «երկընտրանքի ցուցահանդես»-ը

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ՝ մտավորականներ, գրողներ, նախկին քաղաքական գործիչներ, բաց նամակով դիմել են Դանիայի Թագավորական գրադարանին՝ պահանջելով չարտոնել 1915-ի իրադարձությունները խեղաթյուրող ցուցահանդեսը:
Դանիայի Թագավորական գրադարանը որոշել է թույլ տալ Թուրքիային՝ մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով 1915-ի դեպքերին առնչվող թուրքական տեսակետը:

Այս որոշման դեմ բողոքող Թուրքիայի քաղաքացիները իրենց բաց նամակում նշել են. «Սխալ է ենթադրել, որ 1915 թվականին կատարված իրադարձությունները կարող են երկու տարբեր մեկնաբանություն ունենալ: Ավելի քան 1 միլիոն հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և սպանվել են կանխամտածված պետական քաղաքականության արդյունքում: Պատմության հետ ազնիվ հաշվեհարդարը իրական ժողովրդավարության նախապայման է: Թուրքական կառավարությունը ավելի քան 90 տարի է՝ զսպում է պատմական ճշմարտությունը և ժխտման քաղաքականություն է վարում»: Նամակում նաև նշված է` «այն մարդիկ, ովքեր Թուրքիայի կառավարությանը պատմական ճշմարտությունը ընդունելու կոչ են արել, ահաբեկվում են, վերջնակետը լրագրող Հրանտ Դինքի սպանությունն էր` 2007-ին»: «Թուրքիայի կառավարությանը տալով «Երկընտրանքի ցուցահանդես» ներկայացնելու հնարավորություն՝ դուք աջակցում եք նրա ահաբեկման քաղաքականությանը»,- ասված է նամակում:

Նամակի տակ ստորագրել են պրոֆ. Թաներ Աքչամը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայտեմիրը, ինչպես նաև այլ հայտնի թուրք լրագրողներ ու պրոֆեսորներ:

Թողնել պատասխան

Back to top button