ԿարևորՀասարակություն

Դժվար, բայց արդյունավետ տարի.անցնող տարին այսպես է գնահատել ԿԳ նախարարը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դժվար, բայց արդյունավետ տարի: Այսպես է գնահատել անցնող տարին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը տարվա լուրջ ձեռքբերումների շարքում նշել է աշակերտական օլիմպիական թիմի հաջողությունները: 6 առարկայական միջազգային օլիմպիադաներում 16 մեդալի նվաճումն աննախադեպ ցուցանիշ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, նկատել է նախարարը` հավելելով, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի կրթական համակարգը մրցունակ է միջազգային ասպարեզում: Ձեռքներումներից Արմեն Աշոտյանն առանձնացրել է նաև ինտերնետ կապի հասանելիությունը հանրապետության բոլոր դպրոցներում:

Թողնել պատասխան

Back to top button