ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Հայաստանն իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Russia 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մեր հանրապետության սոցիալ- տնտեսական խնդիրներին, տնտեսության զարգացման հնարավորություններին, արտագաղթին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ ըստ էության, ամփոփել է նաեւ, ինչ որ առումով, իր նախագահության հինգ տարիները

Հայաստան ընտրական փուլի կիզակետում

Ըստ Սերժ Սարեգսյանի՝ անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին։ Այս առումով նա նշել է, որ Հայաստանը ընտրական փուլի կիզակետում է՝ հիշելով անցած խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները։
«Ես ուրախ եմ, որ առաջին հերթին ընտրությունները լավ անցան, երկրորդը, մենք դրական գնահատական ստացանք միջազգային հանրության կողմից եւ, որ մեր կուսացությունը այժմ ունի խորհրդարանակն մեծամասնություն»,- ասել է Սերժ Սարգսյանը, մինչ այդ նշելով, որ ինքը գլխավորում էր ՀՀԿ համամասնական ցուցակը։

Հայաստանում ստեղծվել է բաց հասարակություն

Հայաստանի նախագահը ասել է, որ ինքը ժողովրդի վստահությունը շահելու եւ երկրորդ անգամ ընտրվելու լավ հնարավորություններ ունի։Ընդգծելով, որ երկիրն ունի շատ խնդիրներ, միեւնույն ժամանակ նշել է, որ անցած շրջանում Հայաստանում ստեղծվել է բաց հասարակություն, մարդիկ ազատորեն քննադատում են իշխանությունը, տեղի է ունենում մրցակցային պայքար, ԶԼՄ- ներն իրենց ազատ են զգում։

Հայաստանում բարելավվել է գործարար մթնոլորտը

«Իհարկե, մենք ունենք սոցիալ- տնտեսական զարգացման մեծ խնդիրներ։ Մենք տուժել ենք միջազգային տնտեսական ճգնաժամից, ունեցել ենք մոտ 14 տոկոս անկում, սակայն այս տարիներին կարողացել ենք վերականգնել։ Անցած տարի ունեցել ենք ՀՆԱ- ի 4 տոկոս, այս տարի հույս ունենաք 7 տոկոսի ՀՆԱ աճ ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հայաստանի նախագահը նշել է, որ երկրում բարելավվել է գործարար մթնոլորտը եւ ՀԲ ցուցանիշերով եւս սա տեսանելի է։
Խոսելով Թուրքիայի կողմից շրջապատման մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ արտահանողներն այս պայմաններում գտնվում են ոչ շահավետ վիճակում եւ Հայաստանը զարգացնում է տնտեսության այն ճյուղերը, որոնք մրցունակ են եւ տրանսպորտային բաղկացուցիչը նրանց չի խանգարում։
Աժմ Հայաստանում զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիները։ Վերջին հինգ տարում արտադրությունն այստեղ աճել է երեք անգամ եւ բարձր վարձատրվող տնտեսության այս հատվածում ընդգրկված է մոտ 10 հազար մարդ, նկատել է նախագահ Սարգսյանը։

Երկիրը չի կարող բանտ դառնա իր քաղաքացիների համար

Բնակչության արտագաղթը ոչ միայն հայկական խնդիր է, այլեւ հատուկ է բոլոր զարգացող երկրներին, ասել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, սակայն, որ մեր մոտ խնդիրը բարդանում է ցածր ծննդաբերության պատճառով։
«Մենք չենք պատրաստվում ստեղծել անհաղթահարելի խոչընդոտներ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ճակատագիրը գտնել օտար ափերում, որովհետեւ երկիրը չի կարող բանտ դառնա իր սեփական քաղաքացիների համար։ Միակ ուղին ստեղծել այն պայմանները, որոնց հետեւից գնում են մեր քաղաքացիները եւ ցանկանում են դրանք գտնել այլ երկրներում։ Դրա համար ժամանակ է պետք։ Ես հուսով եմ, որ այդ մարդիկ կվերադառնան Հայաստան»,- ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրագրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ապրում է 30 հազար ռուս, որոնք չեն կարող իրավիճակ փոխել Ռուսաստանում, սակայն Հայաստանի համար նրանք կարեւոր են, պետք չէ խզել բնական կապերը։
«Մենք չենք ցանկանում խրախուսել միգրացիան Հայաստանից, ինչպես եւ վարվում ենք մեր համայնքների հետ։ Մենք անգամ չենք խրախուսում Սիրիայից (հայերի) արտահոսքը։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, սակայն չի կարելի նպաստել արտագաղթը եւ Մերձավոր Արեւելքում վերջ դնել հայկական համանքներին»։

Հայաստանը կողմ է ինտեգրացիոն գործընթացներին

«Մենք միշտ կողմ եք եղել հետխորհրդային շրջանում ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում նաեւ Մաքսային միությունը եւ ԵվրԱզԷս- ը բացառություն չեն։ Մենք այժմ շատ ուշադիր ուսումնասիրում ենք այդ գործընթացները»,- ասել է Սերժ Սարգսյանը
Նա հայտնել է, որ ոմանք նշում են, որ այստեղ որոշակի առանձնահատկություններ կան, չունենք ընդանուր սահման, խնդիր է նաեւ տարբեր ժամկետներում ԱՀԿ- ին անդամակցությունը, սակայն, ըստ Հայաստանի նախագահի, անհարժդեշտ է փորձագիտական գնահատկան այս հարցում, ինչով եւ զբաղվում ենք այժմ։

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի

Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ժողովրդի ինքնորոշման պայքարն, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ անցյալ տարվա իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին այն, ինչի մասին վերջին 70 տարիների ընթացքում բարձրաձայնում էին ղարաբաղցիները` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն:

«Գիտեք` երբ ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն իրենց թշնամիներն են, կամ Երևանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, բուն ադրբեջանական տարածք է, երբ մարդասպանին հերոսացնում են, վճարում են հունգարական բանտում նստած տարիների աշխատավարձը, այս ժողովուրդը նույնիսկ չի ցանկանում լսել և չի ունենալու որևէ կապ Ադրբեջանի հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և եթե ադրբեջանական արկածախնդրությունը հասնի ռազմական ուժի կիրառման, ապա Հայաստանն իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
«Կարող է հարց առաջանալ` Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է, նրա բնակչությունն ավելի շատ է: Սա նախ ամենահիմնական պայմանները չեն, և երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որևէ մասը կհամաձայնվի որևէ ճնշման տակ զիջել Ղարաբաղը»,- փաստել է Հայաստանի նախագահը` վերահաստատելով, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ կգտնվեն ռազմական գործողությունները դադարեցնելու մեթոդներ: Այնուամենայնիվ, ռազմական ուժի կիրառման դեպքում Հայաստանը կդիմի նաև իր ռազմաքաղաքական դաշնակիցներին, նրանց, ում հետ ունի միջպետական պայմանագրեր:
Այն հարցին, թե արդյոք նման դեպքում Հայաստանը կհենվի ՀԱՊԿ-ի իր գործընկերների վրա եւս` նախագահ Սարգսյանը նշել է. «Իհարկե, տարօրինակ կլիներ հույս չդնել նրանց օժանդակության վրա, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այդ դաշինքում: Երկրները մտել են այդ դաշինքի մեջ հենց այն մտքով, որ անհրաժեշտ պահին օժանդակեն միմյանց»:

Միաժամանակ երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի, և որևէ ելք կգտնվի:
«Կազանի փաստաթուղթը դեռ սեղանին է և կբերի որևէ լուծման: Մենք պարտավոր ենք որևէ լուծման գալ: Ռազմական գործողությունները ձեռնտու չեն նաև Ադրբեջանին: Չեմ կարծում, որ ադրբեջանցի զինվորները և ժողովուրդը ցանկանում են պատերազմել:Որևէ ժողովրդի մենք թշնամի չենք համարում: Այնինչ ադրբեջանցի ժողովրդին ցանկանում են ներշնչել, որ հայերն իրենց թշնամիներն են, և դա շատ վատ է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button