Հասարակություն

Սպառողական շուկայում այս պահին գներն աճել են 10-12 տոկոսով

Սպառողական շուկայում այս պահին գներն աճել են 10-12 տոկոսով: Նման արդյունք է արձանագրել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, պետք չէ հավատալ մամուլում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ 20 տոկոսով թանկացել է պարենամթերքը և մինչ Ամանոր ևս 20 տոկոսով կթանկանա: Արմեն Պողոսյանը համաձայն չէ նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ: «Սպառողների միության» նախագահը հանդիպել է ծառայության ներկայացուցիչների հետ: Ըստ Վիճծառայության տվյալների՝ թանկացումը կազմում է 3 տոկոս: «Սպառողների միության» նախագահն այսօր ասել է, որ ճիշտ պատկերը ստանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել 20-25 ամենաանհրաժեշտ ապրանքները: Մինչդեռ Ազգային Վիճծառայությունը տարիներ շարունակ ուսումնասիրում է մոտ 900 ապրանք: Ուսումնասիրվող ցուցակում կան ապրանքներ, որոնք, ըստ Արմեն Պողոսյանի, հայ մարդն իր ողջ կյանքի ընթացքում մեկ-երկու անգամ է գնում: «Սպառողների միության» նախագահն ասում է, որ հասարակության 10-ից 12 տոկոսը գների աճն ընդհանրապես չի նկատում, մինչդեռ հասարակության 40 տոկոսից ավելին համարվում է աղքատ, 25 տոկոսը ծայրահեղ աղքատ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button