Քաղաքական

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մեկուսացնելու Բաքվի ջանքերը դատապարտված են

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին:

Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը:

Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։

Ըստ ՀՀ ԱԳՆ- ի՝ սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի սկզբանե դատապարտված են ձախողման։

Թողնել պատասխան

Back to top button