Հասարակություն

Հանրապետության որոշ շրջանների ավտոճանապարհների տեսանելիությունը վատացել է

Դեկտեմբերի 21-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի և Կապանի ավտոճանապարհներին առկա է շատ թույլ տեսանելիություն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Թողնել պատասխան

Back to top button