Սպորտ

Հայ բռնցքամարտիկները Կալինինգրադից վերադարձել են երեք մեդալով

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Օրերս Կալինինգրադում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից մեր երիտասարդ մարզիկները Հայաստան են վերդարձել 3 մեդալներով` ոսկե, արծաթե և բրոնզե, որոնք նվաճվել էին տարբեր քաշային կարգերում:
Բռնցքամարտի հայաստանյան օլիմպիական ռեզերվի հաջողություններին այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է  բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Ըստ նրա՝ կալինինգրադյան մրցումները ունեցել են մրցավարարության բարձր մակարդակ:
Եվրոպայի 19-22 տարեկանների առաջնությունում 49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը նվաճեզ է չեմպիոնի տիտղոսը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը դարձել արծաթե, իսկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը  բրոնզե մեդալակիր։
Ինչպես նշեց  Կարեն Աղամալյանը, առաջնությանը մասնակցում էին 165 մարզիկ 32 երկրներից: Մեր թիմը ներկայացված է եղել 7 բռցքամարտիկով: Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրաելի դրոշի ներքո հանդես եկող ևս 3 հայազգի մարզիկներ նվաճել են մեդալներ` 1 ոսկե և 2 բրոնզե:

«Գիտեք` երբ ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն իրենց թշնամիներն են, կամ Երևանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, բուն ադրբեջանական տարածք է, երբ մարդասպանին հերոսացնում են, վճարում են հունգարական բանտում նստած տարիների աշխատավարձը, այս ժողովուրդը նույնիսկ չի ցանկանում լսել և չի ունենալու որևէ կապ Ադրբեջանի հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և եթե ադրբեջանական արկածախնդրությունը հասնի ռազմական ուժի կիրառման, ապա Հայաստանն իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
«Կարող է հարց առաջանալ` Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է, նրա բնակչությունն ավելի շատ է: Սա նախ ամենահիմնական պայմանները չեն, և երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որևէ մասը կհամաձայնվի որևէ ճնշման տակ զիջել Ղարաբաղը»,- փաստել է Հայաստանի նախագահը` վերահաստատելով, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ կգտնվեն ռազմական գործողությունները դադարեցնելու մեթոդներ: Այնուամենայնիվ, ռազմական ուժի կիրառման դեպքում Հայաստանը կդիմի նաև իր ռազմաքաղաքական դաշնակիցներին, նրանց, ում հետ ունի միջպետական պայմանագրեր:
Այն հարցին, թե արդյոք նման դեպքում Հայաստանը կհենվի ՀԱՊԿ-ի իր գործընկերների վրա եւս` նախագահ Սարգսյանը նշել է. «Իհարկե, տարօրինակ կլիներ հույս չդնել նրանց օժանդակության վրա, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այդ դաշինքում: Երկրները մտել են այդ դաշինքի մեջ հենց այն մտքով, որ անհրաժեշտ պահին օժանդակեն միմյանց»:

Միաժամանակ երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի, և որևէ ելք կգտնվի:
«Կազանի փաստաթուղթը դեռ սեղանին է և կբերի որևէ լուծման: Մենք պարտավոր ենք որևէ լուծման գալ: Ռազմական գործողությունները ձեռնտու չեն նաև Ադրբեջանին: Չեմ կարծում, որ ադրբեջանցի զինվորները և ժողովուրդը ցանկանում են պատերազմել:Որևէ ժողովրդի մենք թշնամի չենք համարում: Այնինչ ադրբեջանցի ժողովրդին ցանկանում են ներշնչել, որ հայերն իրենց թշնամիներն են, և դա շատ վատ է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button