Տնտեսական

Հայաստանում կհիմնվեն 5 մոդուլային սպանդանոցներ

Հայաստանում կհիմնվեն 5 մոդուլային սպանդանոցներ: Գյուղատնտեսության նախարարության կայքէջում զետեղված տեղեկության համաձայն, նախարարությունը 5 մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքել նման սպանդանոց հիմնելու համար; Ծրագրին օժանդակելու են Հունաստանի կառավարությունն ու ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպությունը: Ծրագիրը պետք է սկսվեր 2009-ին, սակայն ճգնաժամի պատճառով հետաձգվել է մինչեւ 2013-ի օգոստոս: Նշենք, որ մոդուլային սպանդանոցներն իրենցից ներկայացնում են տեխնոլոգիական ավարտուն հոսքագծեր, որտեղ իրականացվում է և սպանդի, և մսի նախնական վերամշակումը: Դրանք չափսերով բավական փոքր են, հարմար՝ օգտագործման համար: Սպանդանոցնեի այս տեսակը վերջին տասնամյակում լայն տարածում է գտել աշխարհում:

Թողնել պատասխան

Back to top button