Լույս է տեսնում «Հայաստան» հանրագիտարանը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
[pro-player width=’530′ height=’30’ type=’video’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/211212HANRAGITARAN.mp3Գալիք տարվա հունվարին լույս կտեսնի «Հայաստան» համապարփակ հանրագիտարանը, որը Հայկաստան աշխարհի, հայ ժողովրդի ու հայոց պետականության անցած ճանապարհի պատմության հանրագիտական շարադրանքն է վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, այսօր լրագրողներին հայտնեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը:
Ըստ նրա՝ հաստափոր այս մեկհատորյակը շարունակում է 13 հատորանի Հայկական սովետական հանրագիտարանի պատմությունը:
Ի տարբերություն անցած կանաչագույն հատորների՝ «Հայաստան» հանրագիտարանը մուգ կապտագույն է, ունի 1160 էջ, տպաքանակը կազմում է 1200 օրինակ, պատվիրատուն մշակույթի նախարարությունն է:
Գրքի տպագրության վրա ծախսվել է 7 մլն. դրամ: Ամեն օրինակի ինքնարժեքը կազմում է 15 հազ դրամ: Հովհաննես Այվազյանը հավաստիացրեց, որ հանրագիտարանը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով՝ համացանցից ակտիվ օգտվողների համար: