ԿարևորՀասարակություն

Արթուր Սաքունց. Ավելացել են առողջական խնդիրների պատճառով զինծառայողների մահացության դեպքերը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Առողջական խնդիրների պատճառով զինծառայողների մահացության դեպքերն այս տարի, ցավոք, ավելացել են: 2012 թվականի ընթացքում գրանցված 45 մահացության դեպքերի զգալի մասը առողջական խնդիրների հետևանքով են»,- այսօր ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար Արուրթ Սաքունցը` իր ղեկավարած գրասենյակի կողմից պատրաստված «Բժշկական ծառայության հետ կապված զինակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքով` շատ են նաև դեպքերը, երբ զինծառայողները զորացրվում են առողջական լուրջ խնդիրներով: Գրասենյակի` դեռ հունիսին պատրաստած այս զեկույցը նվիրված է զորակոչի և զինծառայության ընթացքում ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, ոչ համալիր բժշկական զննության իրականացման հետևանքով չբացահայտված առողջական խնդիրներին և մարդու իրավունքների խախտումներին: Արթուր Սաքունցն ասել է, որ միայն 2012 թվականին զորակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտման դեպքերով ՀՔԱ Վանաձորի գրեսնյակ է դիմել 24 քաղաքացի, որոնցից 16-ի դեպքում խախտումները վերաբերել են առողջական խնդիրներին: Կազմակերպության աջակցությամբ զինծառայողներից 2-ը վաղժամ զորացրվել են, իսկ մեկը ստացել է տարկետում:

Թողնել պատասխան

Back to top button