Մշակույթ

Անցնող տարում տիկնիկային թանտրոնն ունեցել է երեք պրեմիերա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հերթական աշխատանքային». անցնող տարին այսպես է բնորոշում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Թատրոնն ունեցել է երեք պրեմիերաներ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», «Պոչատ աղվեսն» ու «Ամենա-ամենա ուրախ հանդեսը» ամանորյա ներկայացումը, որն արդեն երկու օր է՝ ներկայացվում է փոքրիկ հանդիսատեսներին։ Տարին հագեցած էր հյուրախաղերով՝ Կոստա Ռիկա, Քիշնև, Բուխարեստ, Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ։ Հյուրախաղերի առումով խոստումնալից է թվում նաև 2013 թվականը։ Կան բազմաթիվ հրավերներ՝ Ճապոնիայից մինչև Արգենտինա, մնուն է միայն ընտրել։ Ռուբեն Բաբայանը նաև ասում է, որ երեխային թատրոն չբերելը ծնողի կապրիզն է, քանի որ երեխան ուզում է թատրոն գնալ: «Ծնողը ցանկություն չունի, գերադասում է մի շիշ օղի առնել, խմել, իսկ աբոնեմենտը պարտադրում է ծնողին՝ զբաղվել երեխայի կրթությամբ»,-ցավով նկատել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Թողնել պատասխան

Back to top button