ԿարևորՔաղաքական

Ըստ Gallup- ի՝ Սերժ Սարգսյանին աջակցում է բնակչության 49 տոկոսը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

«Արմնյուզ» հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկային:
Դեկտեմբերի 5-ից 16-ը Հայաստանի 1020 չափահաս բնակիչների միջեւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիաչի և Gallup Organization-ի հարցումներին չի խանգարել անգամ այն հանգամանքը, որ քաղաքական շատ ուժեր դեռ իրենց թեկնածուներին չեն էլ առաջադրել:  Հարցվող քաղաքացիների կարծիքը նախագահի հաստատված եւ ենթադրյալ թեկնածուների մասին:
Եւ այսպես` ինչպիսին են նախընտրական տրամադրությունները Հայաստանում ընտրություններից շուրջ 2 ամիս առաջ: Gallup Organization-ի Արեւելյան Եվրոպայի երկրների մասով պատասխանատու Ռասա Ալիշաուսկիենեն արձանագրում է, որ «այժմ խոշոր տարբերությամբ առջեւում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 49 տոկոսով, հաջորդում էր Ծառուկյանը` 21 տոկոսով»:
Հարցումների արդյունքներում որոշակի խառնաշփոթ է առաջացել այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին:
Ռասա Ալիշաուսկիենեն փոխանցում է իրենց դիտարկումների արդյունքները, որոնց համաձայն` Ծառուկյանին վստահվելիք ձայների 1/3-ը կուղղվի գործող նախագահին, շուրջ 13 տոկոսն էլ ասել է, թե կընտրեր Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս առաջադրվեր:
Ամեն դեպքում` մարդկանց կողմնորոշումները վերջնական չեն. նրանք դեռ վերանայում են իրենց կարծիքները: Ընդ որում` հայաստանցիները ավելի սառն են դատում իրավիճակը. Նրանք տարված չեն հույսերով, թե մեկ օրում ամեն ինչ կարող է փոխվել, ինչպես, օրինակ, Վրաստանում են հակված կարծել:
Ընտրություններին մասնակցության ակտիվությունը միջին է: Այլ թեկնածուների սանդղակը Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Gallup Organization-ը դասավորել են այսպես.

Լեւոն Տեր-Պետրոսյան` 6 տոկոս,
Ռոբերտ Քոչաարյան 5 տոկոս,
Րաֆֆի Հովհաննիսյան 5 տոկոս,
Վահան Հովհաննիսյան` 3 տոկոս,
Արթուր Բաղդասարյան` 2 տոկոս,
Վարդան Օսկանյան՝ 1 տոկոս:

Հարցումն անցկացնողները, ի դեպ, չեն ժխտում, որ այս արդյունքներն էականորեն կարող են փոխվել` պայմանավորված քաղաքական տարբեր զարգացումներով:
Միաժամանակ նկատում են, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությունը Հայաստանի բնակիչների համար մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը բանավոր խոսքի և ինտերնետի հետ միասին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button