Հասարակություն

Արցախում եւս սկսում են ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Բնապահպանական ոլորտը Արցախում պետական մակարդակով մեծ ուշադրության չի արժանանում, այսօր Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
ԼՂՀ- ում փորձագիտական հետազոտությունների հնարավորություն չկա, չկա տեխնիկական եւ մասնագիտական բազա, ասել է նա։ Հենց մասնագետների վերապատրաստումն էլ կդառնա Հայաստանի եւ Արցախի համագործակցության առաջին քայլն այս ոլորտում։
Հայաստանի բնապահպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը Ստեփանակերտում արդեն հանդիպումներ է ունեցել Արցախի ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում, ԼՂՀ նախագահի և վարչապետի հետ:
Պատվիրակությունը նաև այցելել է Դմբոնի հանքավայր, որը շահագործում է «Վալեքս »խմբի ընկերություններից մեկը` «Բեյզ Մեթլզը»:

Թողնել պատասխան

Back to top button