Աստղագետները ոչ աշխարհի վերջին, ոչ էլ մոլորակների շքերթին չեն սպասում


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ոչ աշխարհի վերջ և ոչ էլ մոլորակների շքերթ մոտ ապագայում, առավել ևս վաղը, չի լինելու, այսօր ևս մեկ անգամ աշխարհի վերջին անհամբեր սպասողներին հիասթափեցրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:
Հիմնական շեշտը դնելով տիեզերական աղետների հավանական հետևանքների վրա` ասաց, որ նմանօրինակ բոլոր խոսակցություններն անլուջ են: Եթե անգամ տիեզերական աղետ լինի, ապա ոչ մոտ ապագայում և առավել ևս չեն լինի այն հետևանքները, որի մասին այդքան խոսում են: Դրանք մարդկային վառ երևակայության արդյուքն են, ասում է աստղագետը։
Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ չափից շատ են հավատում առասպելներին և շատ դեպքերում սիրում են նույնիսկ չափազանցնել` դրանց տալով սեփական մեկնաբանությւոններ, նկատում է տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը:
Այս ամբողջ աղմուկն իհարկե նաև իր դրական կողմն ունի: Արեգ Միքայելյանը կարծում է, որ մարդիկ պետք է միշտ զգոն լինեն` իմանալով, որ մի օր գալու է այդ վերջը: Իսկ մտածելով, որ այդ օրը մոտ է, կփորձեն ճիշտ ապրել գոնե այդ կարճ ժամանակահատվածում, նկատեց աստղագետը: