Մշակույթ

«Սուրբ խաչ» տեսահոլովակի ծնունդը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Անահիտ Սարգսյանի «Սուրբ խաչ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը, որի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը:
Երևան-Ապարան ավտոմայրուղու վրա  խաչ տեղադրելու հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտահղացմանը հաջորդեց այդ խաչին բանաստեղծություն նվիրելու գաղափարը: Կարճ ժամանակ անց բանաստեղծությունը դարձավ երգ, որի հիման վրա էլ նկարահանվեց տեսահոլովակը:
Խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը, երաժշտությունը Գրիգոր Առաքելյանինն է։
Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը կարծում է, որ այն շատ ավելի խորն է, քան պարզապես տեսահոլովակը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի կարծիքով էլ՝ երգը ծնվել է ոչ թե հենց այնպես, այլ կոնկրետ գաղափարի համար և որ այն դեռ երկար ճանապարհ է անցնելու:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button