ԿարևորՔաղաքական

Մատաղիսի գործով մեղադրյալները երեկ արդարացվեցին

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Շիրակի մարզ

2003-ին Մատաիսում սպանված երկու զինծառայողների գործով դատավարության այս փուլը վերջապես հասավ եզրագծին: Երեկ Շիրակի մարզի ընդընահուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթերցվեց լրացուցիչ քննության ուղարկված Մատաղիսի գործով դատավարության վճիռը եւ մեղադրյալներն արդարացվեցին: Դատավոր Հարություն Մովսիսյանի կողմից արդարացման վճռի ընթերցումը բուռն իրարանցում առաջացրեց դահլիճում, քանի որ նախորդ նիստի ժամանակ պետմեղադրողը պահանջել էր 8 տարվա ազատազրկում՝ բոլոր երեք մեղադրյալների համար:

Մեղադրյալների արդարացման վճիռն ինչ որ չափով սփոփեց նաեւ Մատաղիսում սպանված զինվորի՝ Հովսեփ Մկրտումյանի հորը՝ Մովսես Մկրտումյանին, ով իսկզբանե վստահ էր, որ որդու սպանության գործով մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանն անմեղ են: Առաջին ատյանի դատարանի վճիռը 10-րյա ժամկետում զինվորական դատախազության կողմից չբողոքարկվելու դեպքում նրանք լիարժեք կվայելեն իրենց ազատությունը:

Թողնել պատասխան

Back to top button