ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը ՀԱՊԿ գործընկերներին խնդրում է չպաշտպանել հակահայ նախաձեռնությունները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապակառուցողական է որակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը եւ Ադրբեջանին մեղադրել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ, հաղորդում է ՌԻԱ- Նովոստին։

«Տարածաշրջանում լուրջ սպառնալիք է շարունակում մնալ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նախագահ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

«Անգամ (շփման գծում) միջադեպերի հետաքննության մեխանզիմների ստեղծման եւ դիպուկահարների հետ քաշման հարցում կարծես ձեռք բերված պայմանավորվածությունները տորպեդահարվում են պաշտոնական Բաքվի կողմից»,- ասել է նա։

Հայաստանի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանը վարում է ակտիվ հակահայկական քարոզջության, շարունակում ռազմատենչ քաղաքականությունը եւ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցություններն են։ «Ռազմական գործողությունների վերսկսումը զինադադարի հաստատումից հետո, որը պահպանվում է արդեն 18 տարի, եւ անգամ դրա վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքների եւ սկզբունքների խախտում են։ Սա դեպի բռնությունների, ատելության եւ արյունահեղության նոր ալիք տանով ամենաանհեռանկարային ուղին է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նաեւ հիշեցրել է ՀԱՊԿ հիմնարար սկզբունքներից մեկը. այն է՝ պայմանագրի անդամ երկրների միջեւ հարաբերությունների առաջնահերթությունը եւ խնդրել ՀԱՊԿ անդամներին չմոռանալ այս սկզբունքը եւ չաջակցել այն նախաձեռնությունները, որոնք վնասում են Հայաստանի շահերին։

 

Թողնել պատասխան

Back to top button