Քաղաքական

ՀԱԿ- ը աուդիտոր չի նշանակել

Ընտրական օրենսգրքի համաձայն` նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի։ Այս աուդիտորներն  աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո`  5-րդ օրը:

ԿԸՀ- ից հաղորդում են, որ սահմանված ժամկետում աուդիտորներ նշանակել են ՀՀԿ-ն, ԲՀԿ- ն, ՀՅԴ- ն, «Ժառանգությունը» եւ ՕԵԿ- ը։

Թողնել պատասխան

Back to top button