ԿարևորՀասարակություն

Կառավարությունը նախատեսում է 2013-ին պահպանել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ տրվող 430.000 դրամ նպաստի չափը

Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում ներառված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը: Կառավարության ծրագրի նպատակն է` իրականացվող ժողովրդագրական միջոցառումների շնորհիվ կանխել բացասական միտումները և կայունացնել իրավիճակը: Համաձայն ներկայացված տվյալների, վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են շուրջ երկու անգամ:

Կառավարությունը ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը համարում է ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակը: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրի հիմնական խնդիրներն ու ուղղություններ են նշվում ծնունդների աճի ապահովումը, երեխայի, հատկապես երրորդ և հաջորդ, ծննդյան, նյութական խրախուսման, մանկամահացության և մայրամահացության ցուցանիշի կրճատումը, վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցումը, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավումը, ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործումը, միգրացիոն գործընթացների կարգավորումը և բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության մեղմումը:

Նախատեսվում է՝ 2013-ին շարունակել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը՝ միանվագ նպաստի չափը պահպանելով 430.000 դրամ:

Թողնել պատասխան

Back to top button