ԿարևորՔաղաքական

Էթիկան եւ քաղաքականությունը. այս անգամ խորհրդարանից դուրս

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԱԺ էթիկայի հանձնաժողովում իշխող մեծամասնության առաջարկած փոփոխությունները բուռն քննարկումների առարկա են դարձել ոչ միայն խորհրդարանում:

Larisa AlaverdyanՄարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը թուլություն համարեց, որ իշխանությունը վերջին հայտնի միջադեպից հետո ցանկանում է փոփոխություններ իրականացնել էթիկայի հանձնաժողովի հետ կապված:

«Ստացվում է, երբ, որ քիչ ես, դու սխալ ես: Կարծում եմ փոփոխությունը պայմանավորված է դրանով: Դա միանշանակ է»,- համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, մինչդեռ, չկիսեց Լարիսա Ալավերդյանի Mkrtixh Minasyanդիտարկում-գնահատականը: Նրա փոխանցմամբ` իշխող մեծամասնության ասածն այլ բան է` այն, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում  փոքրամասնությունը պետք է հավասար իրավունքներ ունենա մյուսների հետ:

Մկրտիչ Մինասյանի խոսքով` իշխող մեծամասնությունը կողմնակից է, որ
իշխանությունը եւ ընդդիմությունը ունենան հավասար մարդիկ: Իսկ եթե այլընտրանք են ներկայացնում, լրացուցիչ անդամներ ընդգրկվեն, հավելեց նա:

Lyova KhachtryanԱյլընտրանք հանդիսացող ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի ձեւակերպմամբ` այն դեպքերում, երբ իշխանությանը ձեռք է տալիս հավասար լինելը՝ խնդիր չէ` համաձայնում է դրան, իսկ երբ հակառակն է` նույն մոտեցման մասին չի խոսում:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` եթե նույն բանի մասին մեծամասնությունը խոսեր այնպիսի դեպքերում, ինչպիսին, ասենք, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումն էր` մեծամասնության այդ մոտեցումները գուցե իրենց համար հասկանալի լինեին:
ԲՀԿ-ական պատգամավորի այս դիտարկմանը հակադարձելով` ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նկատեց, որ քրեական հարցերը քննարկելու

Manvel Badeyanխորհրդարանի կանոնակարգ կա եւ նման հարցերը Էթիկայի հանձնաժողովում չեն քննարկվում: Մարդկանց նկատմամբ պետք է լինել նրբանկատ եւ հենց դա է պահանջում էթիկան, հավելեց Մանվել Բադեյանը: Նա համոզմունք հայտնեց, որ «երբեք չպետք է էթիկայի խնդիրը քաղաքական տիրույթ տանել` հայտարարելով, որ եթե այլ տեղերում մեծամասնություն են, ուրեմն թող մի տեղ էլ նրանք մեծամասնություն լինեն»:

Թողնել պատասխան

Back to top button