ԿարևորՔաղաքական

Էթիկայի հանձնաժողովի կազմավորման ձեւը փոխվեց

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Երկրորդ և երրորդ ընեթերցումներով ընդունվել են բոլոր այն հարցերը, որոնք կառավարությունը հրատապ էր համարել և ընդգրկել էր տարեվերջյան արտահերթի օրակարգում:
Հարցերի գերակշիռ մասը հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններ են, որոնք կառավարության հիմնավորմամբ ավելի բարենպաստ են դարձնելու գործունեության միջավայրը փոքր ու միջին բիզնեսի համար, էականորեն կրճատելու են հարակային հաշվետվությունների թիվը և պարզեցենլու են հարկային հաշվառումը:
Արթահերթի ընթացքում կրքերն այսօր ևս  թեժացել են էթիկայի հանձնաժողովին վերաբերող օրինագծի շուրջ:  Այն ընդունվել է ձայների   70 կողմ,  6 դեմ հարաբերակցությամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, հիշեցնեմ, արտահերթի օրակարգում ընդգրկված միակ օրինագիծն էր, որի տակ ԱԺ պատգամավորների ստորագրություններն էին:
Հանրապետականներ Դավիթ Հարությունյանի ու Արփինե Հովհաննսիայանի հեղինակած օրինագիծը փոփոխություններ էր առաջարկում էթիկայի հանձնաժողովի ձևավորման և որոշումների կայացման ընթացակարգերում:
Խորհրդարանական ընդդիմությունն ու ԲՀԿ-ն հայտարարեցին, որ փոփոխությունների տրամաբանությունն անընդունելի են համարում և լուրջ առարկություններ ունեն:  Երեկ և այսօր բոլոր խմբակցությունները ինտենսիվ բանակցում էին՝ փորձելով համաձայնության եզրեր գտնել:

«Հանձնաժողովը կձևավորվի 3+3+1 սկզբունքով, հավասար ներկայացվածություն կունենան ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունները և մեկ տեղ էլ կունենա այն ուժը, որը ոչ ընդդիմադիր լինելու մասին է հայտարարել, ոչ էլ՝ ոչ ընդդիմադիր: Մյուս կարևոր  փոփոխությունն այն է, որ հանվել է վետոյի իրավունքը, ինչը ընդդիմախոսների հիմանական թիրախն էր»,- բանակցությունների արդյունքում ձեւավորված փոփոխությունը ներկայացնելով ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ի դեպ, պատգամավորը նաև տեղեկացրեց. Ստրասբուրգում գտնվող Դավիթ Հարությունյանն անձամբ  փոխանցել է, որ պատրաստ է ցանկացած ընդդիմախոսի հետ ցանկացած հետուստաընկերության ուղիղ եթերում բանավիճել փոփոխությունների թեմայի շուրջ:

«Ուզում եմ հայտարարել, որ   օրվա և տեղի ճշգրտմամբ ընդունում եմ բանավեճի հրավերը»,- «ձեռնոցն» ընդունեց Նիկոլ Փաշինյանը։

Այս երկու օրերի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկն էլ հարցն էր, թե ուր է Դավիթ Հարությունյանն ու որպես հեղինակ ինչու է խուսափել իր բաժին պատասխանատվությունից:
Ինչ վերաբերում է նախագծի լրամշակումներին, ապա էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի գնահատմամաբ, ըստ էության, նոր կամ 90 տոկոսով փոփոխված նախագիծ Է ներկայացվել, ուստի հասկացվելու և իմաստավորվելու կարիք ունի:
Նույն  կարծիքին էր նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ՝ այն դրույթները, որոնք սպառնում էին հանձնաժողովը անգործունյա դարձնել, հանվել են, ուստի ՀՅԴ-ն չի բոյկոտի էթիկայի հանձնաժողովի աշխատանքը:

«Մենք հիմա ասում ենք, որ կմասնակցենք հանձնաժողովի նիստերին, բայց չենք մասնակցի քվեարկությանը, քանի որ այդուհանդերձ խաղի կեսից կանոններ են փոխվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ԲՀԿ-ն էլ նույն դիրքորոշումն ուներ:

Այս դիրքորոշումների ներկայացումից  հետո, երբ ԱԺ նախագահը պատրաստվում էր հայտարարել քվերակությունը սկսելու մասին, վարման կարգի վերաբերյալ ասելիք ուներ Վահան Հովհաննսիյանը:

«Այս պահին դահլիճում մեծամասնսությունը 63 հոգի է: Եթե բոլոր 4 խմբակցությունները չմասնակցեն քվերակությունը, հանկարծ չստացվի այնպեսշ, որ օրենքն  ընդունվեց»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը 20 րոպես ընդմիջում խնդրեց։ Ընդմիջումից հետո նախագիծն ընդունվեց ձայների 70 կողմ,  6 դեմ հարաբերակցությամբ:
ՀՅԴ-ն քվերակությանն արդեն մասնակցեց և դեմ քվեարակեց, մյուս խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:

Թողնել պատասխան

Back to top button