ԿարևորՄշակույթ

Գրական տարին բերքառատ, իսկ հակամարտությունը` շարունակելի…

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի գրական կյանքում 2012-ը աննախադեպ բերքառատ էր»,- ամփոփելով անցնող տարին այսօր վստահեցրել է Հայսատանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ կետ առ կետ ներկայացնելով այն ձեռքբերումները, որոնք միությունն ունեցել է արդեն ավարտին մոտեցող 2012 թվականին։ Ասուլիսի երկրորդ հատվածում բացահայտվել են Լևոն Անանյան-Աբգար Ափինյան հակամարտության նոր մանրամասները։ Ի դեպ, ինչպես նկատել է Հայաստանի գրողների միության նախագահը, հակամարտությունն այս տարի թևակոխում է հոբելյանական 10-րդ տարին։ Մամուլի ասուլիսին չհրավիրված, բայց ներկա Աբգար Ափինյանից ավելի հարբերությունների հստակեցման հարթակի վերածված մամուլի ակումբում մթնոլորտը սրել է Հովհաննես Աղաջանյանը։

Հայաստանի գրողների միության նախագահի տարեվերջյան ամփոփումն, ըստ էության, հակահարված էր, նրա բնոորշմամբ բոլոր այն վայրահաչություններին, թե Հայաստանում գրական կյանքը մեռած է, գրողների միությունն էլ իր նախագահով հաիդերձ զբաղված է չգիտես ինչով։ «2012-ին գրական բում էր Հայաստանում։ Տպագրվել է մոտ 2000 անուն գիրք։ Հայ գրատպության 500-ամյակի ու «Երևանը գրքի համշխարհային մայրաքաղաք» միջոցռաումների շրջանակներում իր ակտիվ ներգրավվածությոնն է ունեցել նաև Գրողների Միությունը։ Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Մեր երկրում ընթերցանության ճգնաժամը մեղմելու առումով ևս Լևոն Անանյանն առաջընթաց է արձանագրել։ 2012-ին միությանը հաջողվեց է անել բաներ, որոնք նախկինում գրեթե անհնար էին թվում. օրինակ՝ Երևանում շուտով կբացվի նոր գրախանութ:

2012-ին Հայաստանի գրողների միությանը հաջողվեց հետ նվաճել Թումանյանի Թբիլիսիի բնակարանը։ Արցախում առաջին անգամ կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոն, որը խորապես գրգռեց հարևան Ադրբեջանի զայրույթը։ Արցախ այցելած արտասահմանցի գրողներից շատերն այս երկրում անցանկալի անձեր հայտարարվեցին։ Մեկ առ մեկ ներկայացնելով իրականացված ծրագրերեը` Հայաստանի գրողների միության նախագահը Հայաստանի գրական կյանքում 2012-ը բնորշեց որպես աննախադեպ բերքառատ տարի։ Այս հայտրարարությունից հետո այլևս չդիմացան ասուլիսին չհրավիրված, բայց ներկա գրող Հովհաննես Աղաջանյանի նյարդերը:
Այսպիսով ասուլիսի երկրորդ հատվածում հանդիպման վայրը վերածվեց հակամարտության գոտու, ի հայտ եկան Լևոն Անանյան-Աբգար Ափինյան հակամարտության վերաբերյալ նոր մանրամասներ։ Հակամարտություն, որն ինչպես նկատեց Լևոն Անանյանը, այս տարի թևակոխում է հոբելյանկան 10-րդ տարին։ Իսկ հոբելյանական տարին նշանավորվում է դատական վճիռներով։

Չարի վերջի վերաբեյալ Լևոն Անանյանի կանխատեսումները Աբգար Ափինյանն անտեղի և վաղաժամ է համարում։ Վաղ առավոտյան Արաբկիր վարչական շրջանի դատարանից ստացած հեռախոսազանգը նրա բոլորովին այլ կանխատեսումների է մղում։

Թողնել պատասխան

Back to top button