ԿարևորՀասարակություն

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում հաստատված ձմեռային եղանակը անշուշտ անդրադարձել է և ճանապարհների անցանելիության և երթևեկության անվտագության վրա:  Առատ տեղումները, ինչ խոսք, շատ հաճախ խոչընդոտում են ավտոմոբիլային հաղորդակցությանը:
Շատ հաճախ, ելնելով ֆինանսական խնդիրներից, վարորդները խուսափում են հետևել անվտանգության տարրական պահանջներին, ինչի մասին նախազգուշացնում են պատկան մարմինները, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունը։
«Ձմռանը վթարների ճնշող մասը տեղի է ունենում ամառային անվադողերի պատճառով: Մաշված դողերով երթևեկելը նշանակում է երթևեկել առանց ղեկի»,- ասում է Ֆանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ ամենակարգազանց վարորդները տաքսիստներն են: Այսպես՝ այս տարվա ընթացքում տաքսու 119 վարորդ նստել է ղեկին ոչ սթափ վիճակում: Սա դեռ միայն արձանագրված դեպքերն են: Գնդապետ Սարգսյանը ցավով արձանագրեց, որ տաքսիստների զգալի մասը ընդհանրապես չունի վարորդական վկայական:

Վերադառնալով ձմեռային երթևեկության անվտանգությանը՝ նշենք, որ դրան խոստորեն հետեւում են արևմտյան երկրներում: Ինչպես վկայեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը, այնտեղ արդեն նոյեմբերից մեքենաները անցնում են ձմեռային անվադողերին, իսկ վարորները հղկում են էքստրեմալ վարման հմտությունները:

Վերջին 5 օրերի տեղացած առատ ձյունը զգալի ավելացրեց մայրուղիները սպասարկող ճանշին ըներությունների աշխատանքը:  Ըստ ԱԻՆ ճգնաժամային կառավարման  կենտրոնի  պետ Հովհաննես Խանգելդյանի՝ բացի դրանից օպերատիվորեն են գործում ինչպես պետական պատկան ծառայությունները, այնպես էլ տեղական իշխանությունները:

Այսօր բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած, Վարդաբլուր),  Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Ինչ անականկալներ կարող է պարգևել եղանակը մոտակա օրերին
«Վերջին հինգ օրերին հանրապետության տարածքը գտնվել է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, և պարբերաբար ձյուն է տեղացել: Վաղը երեկոյան ժամերից ցիկլոնը ուժ կհավաքի»,- հայտնեց «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ձյան առատ տեղումներ են սպասվում հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, որտեղ ձյան շերտը կհաստանա ևս 20-25 սանտիմետրով:
Օդերևութաբանը հայտնեց նաև, որ տաք հոսանքների ներխուժման արդյունքում ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ մայրաքաղաքում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 0-ից բարձր և արդյունքում՝ Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Տավուշի ցածրադիր շրջաններում տեղումները կլինեն անձրևի և թաց ձյան տեսքով:

Թողնել պատասխան

Back to top button