ԿարևորՀասարակություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:  Հիշեցնենք, որ ԱՄՆ Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ են գնացել 26 մարդիկ, հիմնականում երեխաներ: Ամբողջ ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ:

Թողնել պատասխան

Back to top button