ԿարևորՄշակույթ

Հայաստանում է Ալեն Դելոնը

Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի արթիվ: Այս մասին տեղեկանում ենք «AP» cinema կինոընկերության տարածած հաղորդագրությունից։ Հայաստանյան այցը տեղի է ունեցել «AP» cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է:

Ալեն Դելոնը վաղը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը:Իսկ դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:

Թողնել պատասխան

Back to top button