ԿարևորՀասարակություն

ԱԻՆ.Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ ԱԻՆ կայքի՝ դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button