Քաղաքական

ՕԵԿ- ը կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այս շաբաթ կկայանա «Օրինաց երկիր» կուսակցության հերթական համագումարը, այսօր լրագրողներին հայտնեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ այս համաժողովին  կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ կհաստատի կոալիցիոն հուշագրով ամրագրված իր աջակցությունը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
Գալիք նախագագահական ընտրությունների ամենագլխավոր ինտրիգը վերջապես  ստացավ իր հանգուցալուծումը: Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրարշավից զերծ մնալու մասին կայացված որոշման մասին է:
Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ ԲՀԿ-ի սեփական թեկնածույով ընտրություններում հանդես չգալու որոշումը անսպասելի էր ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլ նաև հենց կուսակցության ներսում:

Այս պարագայում ու՟մ օգտին կքվեարկի ԲՀԿ ընտրազանգվածը: Պատգամավորը դժվարացավ պատասխանել հարցին՝  նկատելով, որ մեր իրականության մեջ ընտրողների նախապատվությունը խորհրդարանական և նախագահական ընտրություններում հաճախ տարբերվում է:
Խաչիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մեկնարկող ընտրարշավում ընդդիմությանը չի հաջողվի միավորվել: Պատգամավորը նախընտրեց չմեկնաբանել նաև ԲՀԿ-ի ընտրություններից հետո կոալիցիա վերադառնալու հնարավորությունը:

Խաչիկ Հարությունյանը նշեց նաև, որ չնայած ակտիվ աշխատանքին և կյանքի կոչված բազմաթիվ կարևոր նախաձեռնություններին ՕԵԿ-ը այս տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում կորցրեց մանդատների մի մասը: Պատգամավորը նախընտրեց չխոսալ իր կուսակցության հնարավոր բացթողումների մասին, այնուամենայնիվ համոզմունք հայտնելով, որ ՕԵԿ- ին հետագա ընտրություններում կհաջողվի պահպանել ներկայությունը երկրի օրենսդիր մարմնում:

Ասուլիսում խորհրդարանականը անդրադարձավ և ՀՀԿ օրերս կայացած համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ կարևորելով «Առաջ, դեպի ապահով Հայաստան» հռչակած ուղեգիծը։ ՕԵԿ ներկայացուցիչը համոզված է ` հաղթելու Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button