ԿարևորՀասարակություն

Սրտի աննախադեպ վիրահատություն՝ «Էրեբունի» բժկական կենտրում

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Եվրոպական շուկայում վերջերս մուտք գործած եւ Ամերիկաի Միացյալ Նահանգներում դեռեւս հետազոտական փուլ անցնող նոր որակի ստենտը այսօր առաջին անգամ տեղադրվեց «Էրբունի» բժկական կենտրոնում: Ստենտի նոր որակը ներկայացնում է կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը. «Ներկայում կիրառվող ցանկացած ստենտ իրենից ներկայացնում է մետաղական ինպլանտ, որը մնում է մարդու օրգանիզմում մինչեւ կյանքի վերջ: Իսկ նոր ստենտը տարբերվում է նախորդից նրանով, որ չունի մետաղական հիմք,  ժամանակի ընթացքում լուծվում է, եւ անոթը վերականգնում է իր նորմալ ֆիզիոլոգիական հատկությունները:

Համլետ Հայրապետյանի խոսքով՝ նոր ստետն անհամեմատ ավելի թանկ արժե,ինչը մասնագետը նորմալ է համարում, պարզաբանելով՝ ցանկացած որեւէ նորություն նախորդից ավելի թանկ է լինում: Վիրահատական միջամտության որակական հատկանիշն ըստ բժկի կախված է մասնագետից եւ, իհարկե, սարքից: «Ստենտավորման հաջողությունը մեծապես կախված է վիրահատող բժշկի մասնագիտական ունակություններից եւ տեխնիկայի որակից: Պետք է նշեմ , որ «Էրեբունի» բժկական կենտրոնի անգիոգրաֆը ոչ միայն լավագույններից մեկն է հետխորհրդային երկրներում, այլեւ եզակի է. SIEMENS ARTIS մակնիշի ապարատ է եւ  ունի Բ պլան սարքավորում: Այն հնարավորություն է տալիս կատարել ոչ միայն սրտի ստենտավում, այլեւ տարբեր անոթային վիրահատական միջամտություն շատ բարձր որակական հատկանիշներով»:

Ներանոթային վիրահատությունը տեւում է 20-30 րոպե եւ կատարվում է առանց ցավազրման: Պարզապես երակի միջոցով ներթափանցելով անոթ՝ բացվում է խցանված անոթը ՝արյան շրջանառությունը նորմային մոտեցնելով: Նոր ստենտից օգտվողների թիվը կավելանա թե ոչ, դեռ հայտնի չէ, բայց սրտաբանության բաժանմունքի վարիչն ասաց, որ վերջին շրջանում հիվանդների թիվն ավելացել է՝ կապված մեր երկրում գործող ապահովագրական համակարգի ներդրման հետ: Լրագրողների աչքի առջեւ վիրահատված հվանդն այժմ իրեն լավ է զգում, պալատում է , եւ ավելին՝ արդեն հասցրել է ճաշել:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button