ԿարևորՀասարակություն

Շառլ Ազնավուրը Պեկինում

Դեկտեմբերի 13-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ: Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմել է Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրել է իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմել է տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարևորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորել է երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», — ասել է Շառլ Ազնավուրը:

Թողնել պատասխան

Back to top button