Միջազգային
Հարյուրամյա ընդմիջումից հետո Անգլիայի թագուհուն հրավիրել են կառավարություն


Եղիսաբեթ Երկրորդ թագուհին վաղը կմասնակցի Մեծ Բրիտանիայի կառավարության նիստին։
Վերջին միապետը, որ կաբինետի աշխատանքին մասնակցելու հրավեր է ստացել, եղել է Վիկտորիա թագուհին, որը ղեկավարել է Բրիտանական կայսրությունը 1837- 1901 թվականներին, հայտնում է Բի Բի Սի- ն։
Նախարարները Եղիսաբեթ Երկրորդին նվեր կհանձնեն իր թագադրության 60- ամյակի առթիվ։ Կաբինետի անդամները որոշել են անակնկալ մատուցել եւ չեն հայտնել, թե ինչ են պատրաստվում նվիրել թագուհուն։ Հայտնի է միայն, որ այդ նվերը հայթայթելուն մասնակցել են կառավարության բոլոր անդամները։