Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների իրավիճակն անհանգստացնող չէ


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների իրավիճակ այս տարի անհանգստացնող չէ, նախորդ տարվա համեմատ նույնիսկ հիվանդացությունը նվազել, ասում է Առողջապահության նախարարության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նախարարության կողմից ամեն շաբաթ իրականացվող մոնիթորինգի արդյուքներով շաբաթական 2000-3000 դեպքերի 70 տոկոսը արձանագրվում է մինչև 14 տարեկան երեխաների մոտ: Լիլիթ Ավետիսյանն այս հանգամանքը բացատրում է երեխաների մոտ դիմադրողականության ցածր լինելով:
Չմոռանանք, սակայն, որ այս վարակիչ հիվանդությունները հատուկ են բոլորին և դրանցից խուսափելը գրեթե անհնար է: Ինչ անել սեզոնային վարակներից խոսափելու, կամ գոնե հնարավորինս շուտ ապաքինվելու համար: Պետք է նախևառաջ հագնվել եղանակային պայմաններին համապատասխան, նկատեց վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը: Դե իսկ եթե վարակն այնուամենայնիվ կա, ապա պետք է անել ամեն ինչ շուտ ապաքինվելու ինչպես նաև մյուսներին չվարակելու համար: Դե իսկ դրա համար պետք է մնալ տանը և խուսափել այլ մարդկանց հետ շփումներից: Իսկ ընդհանրապես` գրիպի և սուր շնչառական վարակների դեպքում Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տալիս անիմջապես դիմել բժիշկի և ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել: