Մշակույթ

Հայաստանը զսպել է թուրքական խանդը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

2012 թվակաանի դեկտեմբերի 3-7-ը Փարիզում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգւթյան պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը։ Տարբեր երկրներից կողմից նախապես ներկայացված 70 հայտերից 36-ը ստացել էին փորձագիտական դրական եզրակացություն և ընդգրկվել 7-րդ նստաշրջանի օրակարգում։
Դրանց թվում էր «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները հայտը, որը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայն էր փոխանցվել ՀՀ մշաւկույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից ՝ համագործակցելով գիտակրթական և մշակութային կազմակերպությունների, կրող համայնքների հետ։
Դեկտեմբերի 5-ին կայացած քննարկման արդյունքում 36 հայտերից միայն 27-ը ստացան դրական որոշում և ընդունվեցին , դրանց թվում էր նաև Հայաստանի ներկայացրած հայտը։ Արդունքում ՝ դուդուկից ու խաչքարերի արվեստից բացի, հայ ժոողվուրդը համաշխարհային հանրությանն այսուհետ կներկայանա նաև ավելի քան հազարամյա պատմություն ունեցող «Սասնա ծռեր» էպոսով։
«Նման հեղինակաոր ցանկում ընդգրկվելն առաջին հերթին ճանաչելի է դարձնում այդ տարրը կրող ժողովրդին, նպաստում է տվյալ մշակութային արժեքի հանրահռչակմանը»,- ասում է մշակույթի նախարության մշակութային ժառանգության և ժոողվրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը։
Ըստ նրա՝ էպոսներ ստեղծել են աշխարհի շատ ժոողվուրդներ, բայց որպես բանահյուսություն դրանք այլևս գոյություն չունեն, և պահպանվել են զուտ որպես գրական ժառանգություն, քանի որ գոյություն չունեն դրանք իրենց բանավոր խոսքում կրող ժողովրուդները։

Ըստ Երանուհի Մարգարյանի՝ հայտն ընդունելով՝ ՅՈՒԿՆԵՍԿՕ-ն ըստ էության որևէ պարտավորություն չի ստանձնում մշակութային արժեքի հանդեպ։ Տվյալ դեպքում ինչպես հպարտության , այնպես էլ պատասխանտվության մեծ մասնաբաժինը Հայաստանի Հանրապետությանն ու ու հայ ժողովրդինն է։

Հիշեցնենք,  որ 2006 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, որի շրջանակներում մասանակից պետությունները պետք է անհրաժեշտ քալեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, այդ թվում նաև՝ ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր։
2007-ին Հայաստանը վավերացրեց նաև ՅՈՒՆԵՍՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան։
Սույն թվականի դեկտեմբերի 6-10-ը Փարիզում կայացավ հիշյալ կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 6-րդ նստաշրջանը, որտեղ Հայաստանն ընտրվեց որպես նախագահող երկիր և 2013-ին կղեկավարի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը։
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն այսօր նշեց , որ մշակույթը քաղաքականեցնելու մեր հարևան երկրների փորձերից զերծ չմնաց նաև դեկտեմբերի 5-ի նստաշրջանը, որտեղ ընդուոնվեց հակական էպոսի վերաբերյալ հայտը։
«Թուրքիայի կողմից կար որոշակի խանդ Սասուն անվան վերաբերյալ, բայց հայկական պատվիրակությանը հաջողվեց հարթել խնդիրը՝ հստակ ձևակերպելով՝ երբ ստեղծվել է Սասունց Դավիթը , Օսմանյան կայսրությունն անգամ գոյություն չի ունեցել»։

 

Թողնել պատասխան

Back to top button