Քաղաքական

Կոմկուսը որեւէ քաղաքական ուժի չի սատարելու

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, դիմակահանդես է, և որքան մոտենում են 2013 թվականի նախագահական ընտրությունները, այնքան քաղաքական ուժերն ու անհատներն սկսում են հանել դիմակները»,- ներքաղաքական զարգացումները ընտրություններից առաջ այս կերպ է այսօր բնութագրել Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա չի մանրամասնել, թե ում և որ քաղաքական ուժին նկատի ունի: «Խոսքս բոլորին է վերաբերում»,- ասել է նա: Ընկեր Թովմասյանի ղեկավարած կոմունիստական կուսակցությունը դեռ չի հստակեցրել անելիքը, որոշումը կկայացվի դեկտեմբերի 30- ին նախատեսված կոմկուսի կենտկոմի պլենումի նիստի ընթացքում: Սակայն մինչ պլենումը՝ նա այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որևէ քաղաքական ուժի չի սատարելու:

Թողնել պատասխան

Back to top button