ԿարևորՀասարակություն

Կա անձնական կյանքի պաշտպանության խնդիր, քանի որ առանց զգուշացնելու մարդկանց զրույցը ձայնագրվել է. Շուշան Դոյդոյանի կարծիքն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ Մայր օրենքի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկատվություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը: Սա այն պարզ ճշմարտությունն է, որոնցով առաջնորդվում են լրատվամիջոցները, կամ նրանց մի մասը: Երբեմն, սակայն, Հայաստանում՝ հատկապես զրպարտության ու վիրավորանքի մասին օրենսդրության ապաքրեականացումից հետո տարբեր անհատներ, քաղաքական գործիչներ դիմեցին դատարան՝ այս կամ այն լրատվամիջոցնի դեմ հայց ներկայացնելով, որպեսզի սեփական պատիվն ու արժանապտվությունը պաշտպանեն: Այսպիսով, կշեռքի մի նժարին ինֆորմացիա ստանալու և հրապարակելու տարրական իրավունքն է, մյուս նժարին էլ՝ անձի արժանապատվության պաշտպանությունը: Որն է իրական սահմանը և ինչպես պաշտպանվել: Այս հարցում լրագրողներին թերևս կօգնի, Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից լույս ընծայած կարծիքների առաջին ժողովածուն:

Երկու օր առաջ համացանցում հայտվեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու Հայ ազգային կոնգրեսի  համակարգող եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մասնավոր զրույցի ձայնագրությունը: Սա ամենաթարմ օրինակն է, որտեղ զրպարտություն և վիրավորանք չկա, սակայն, կա անձնական կյանքի պաշտպանության խնդիր, քանի որ առանց զգուշացնելու մարդկանց զրույցը ձայնագրվել է, սա Ինֆորմացիայի ազատության կենտրոն ու տեղակատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանի կարծիքն է, ինչի հետ համամիտ է նաև խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը: Կողմերից մեկը, ի դեմս, Լևոն Զուրաբյանի, քրեական գործի հարուցում է պահանջում: Այստեղ էլ հարց է առաջանում՝ ում դեմ: Անհայտ աղբյուրից օգտվելու դեպքում, դատական հայց է ներկայացվում լրատվամիջոցի դեմ,- ասում է իրավաբան Արա Ղազարյանը:

«Եթե դուք օգտվում եք «Չենք Լռելու» աղբյորից, որն անանուն է, անհայտ է, ուրվական է, դատավարական լեզվով ասած, ոչ իրավաբանական անձ է, ոչ ֆիզիկական անձ, ռիսկը վերցնում եք ձեր վրա, որովհետև, եթե հանկարծ մի անձ գտնվի, որը ուզենա դատի տալ, դատավարական լեզվով ասած, սուբյկետը դուք եք լինելու»:

Անդրադարձն այսօրվա ամենաակտուալ թեմային պատահական չէր, այս դեպքում իհարկե ինչպես նշվեց, վիրավորանք ու զրպարտություն չկար, սակայն, շատ են նաև այն դեպքերը, երբ անհատները, այս կամ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները մամուլում հայտանբերում են իրենց կարծիքով սեփական արժանապատվությունը ոտնահարող հրապարակում, վիրավորանք կամ զրպարտություն: Քանի որ վերջինս օրենսդրությամբ ապաքրեականացված է, ուստի ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու լավագույն ուղին, դատարան դիմելն է: Ինչպես են արդարադատության մարմինները քննում այս կամ այն լրատվամիջոցնի դեմ ներկայացված հայցը, ինչ անի լրագրողը, որ նման իրավիճակում չհայտնվի: Հարցերի պատասխանները ստանալու նպատակով 2011թ մայիսից մեր երկրում գործում է տեղակատվական վեճերի խորհուրդը, որի փորձագետները քննում, վերլուծում տեղական ու միջազգային օրենսդրության հետ համապատասխանեցնում են դատական վեճերը:

«Շատ հաճախ կարծիքներ են հնչում, որ մենք մեր կարծիքներով միջամտում ենք արդարադատության աշխատանքներին»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն, տեղեկատվական վեճերի խորհդի քարտուղար Շուշան Դոյդոյանը:«Բայց մենք այդ կարծիքին չենք, որովհետև մենք մասնագիտական, հանրային բանավեճ ենք ծավալում այս դատական գործընթացների շուրջ, այդ բանավեճերը այսպես թե այնպես սկսվում են: Լրագրողները սկսում են քննադատել, քննարկել դատարանի որոշումները, և շատ ավելի լավ է, երբ որ այդ բանավեճը նախաձեռնում է մասնագետների խումբը»:

Փորձագետների խումբը շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքները ԵԱՀԿ Երևանյան գրասնեյկաի աջակցությամբ ամփոփել է կարծիքների առաջին ժողովածուում: Այստեղ հասարակության շրջանում լայն քննարկման առարկա դարձած 19 կարծիք է ամփոփվել, այդ թվում նաև «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն ընդդեմ Հրապարակ օրաթերթի»,«Երեք օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Ի վերջո, ինչ կտա լրագրողներիս, կարծիքների ժողովածուն:

Շուշան Դոյդոյան. «Դուք կարող եք օգտվել այս կարծիքների ժողովածուից, որպեսզի ձեզ առավել լավ պաշտպանված զգաք, պատվի, արժանապատվության պաշտպանության գործերում: Բոլոր այն դեպքերում, երբ որ այս կամ այն քաղաքական գործիչը, հանրային գործիչը զանգում է, պահանջում ձեզանից, որ դուք հերքեք՝ նշելով, որ ձեր այս կամ հրապարակումը վնաս է հասցրել, դուք կարող եք որոշ դեպքերում այն իրավական կարծիքները, մեկնաբանությունները, որ տրված են այստեղ , դրանք օգտագործեք ձեր պաշտպանության համար»:

Ժողովածուն լույս է տեսել ԵԱՀԿ Երևանյան գրասնեյակի աջակցությամբ: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար  Օլիվեր Մակքոյն իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ-ն աջակցել է այդ ժողովածուի հրատարակամը, քանի որ այն «կարևոր է Հայաստանի ինչպես իրավական շրջանակների, այնպես էլ լրատվամիջոցների համար»: Հավելենք, որ Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում ԶԼՄ-ների դեմ հայցերով պահանջված 130 մլն դրամ հատուցումից վճարվել է 8,6%-ը: Մնացած դեպքերում համարվել է, որ լրատվամիջոցը չպետք է վճարի:

Թողնել պատասխան

Back to top button