ԿարևորՀասարակություն

ԼՂՀ ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, հնչել է 1000 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին նշվում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի տարածած հաղորդագրությունում։

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:

Թողնել պատասխան

Back to top button