ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս վերականգնել արդարությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Արամի 72-80 եւ Սարյան 19-21 եւ Եկմալյան 2-5 հասցեներում բնակարան գնած, սակայն, խաբեության զոհ դարձած բնակիչներն այսօր կրկին բարձրաձայնել են «Գաբբնակշին»-ի ղեկավար Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված բացահայտումները: Բնակիչներից Ռոբերտ Կարախանյանը շեշտել է, որ իրենք Գագիկ Պապոյանի դեմ ոչինչ չունեն, քանի որ համոզված են, որ վերջինս պարզապես զոհ է դարձել մի շարք պաշտոնյաների ձեռքով: Բնակիչները շեշտել են, որ թեեւ իրենք շինարարին չեն արդարացնում, սակայն համոզված են, որ կառուցապատող Գագիկ Պապոյանին որոշ պաշտոնյաներ օգտագործել են անաշխատ եկամուտներ ձեռք գցելու համար:

Թնջուկը լուծելու եւ արդարությունը վերականգնելու միակ հույսը խաբված բնակիչները կապում են երկրի ղեկավարի հետ, քանի որ իրենց շարունակական դիմումները տարբեր ատյանների ու պաշտոնյաների որեւէ արդյունք չեն տվել: Բնակիչները հայտարարել են, որ վճռական են լինելու իրենց պայքարի մեջ եւ պատրաստ են գնալու մինչեւ վերջ` չբացառելով անգամ ծայրահեղ քայլերը:

Թողնել պատասխան

Back to top button