Միջազգային

Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ նրա նկատմամբ մեղադրանքներ է առաջադրվել հասարակական վստահությունը չարաշահելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:  «Չնայած այն հանգամանքին, որ, որ ես չեմ գործել որևէ զանցանք, այնուհանդերձ որոշել եմ հեռանալ ԱԳ ղեկավարի ու փոխվարչապետի պաշտոններից», — ասված է Լիբերմանի հայտարարությունում: Նա հույս է հայտնել, թե կարճ ժամանակահատվածում իրեն կհաջողվի վերականգնել իր բարի համբավը:

Հինգշաբթի օրը Իսրայելի գլխավոր դատախազությունը մեղադրանք էր առաջադրել նախարար Լիբերմանին Բելառուսում Իսրայելի նախկին դեսպանի գործի շրջանակներում: Դեսպանը, ըստ դատախազության, Լիբերմանի կողմից նշանակվել էր այդ պաշտոնին, նախարարի նկատմամբ նախկին քրեական գործի հետաքննության նյութերը փոխանցելու դիմաց:

Նշվում է, թե դեռևս անհայտ է, թե Լիբերմանի հրաժարականը ինչ անդրադարձ կունենա հունվարի 22-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրութունների վրա: Նշենք, Լիբերմանը գլխավորում է «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը, որը վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության հիմնական կոալիցիոն գործընկերն է: Երկու կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով, որի երկրորդ հորիզոնականում վարչապետ Նեթանյահուից հետո Լիբերմանի անունն է:

Թողնել պատասխան

Back to top button