Միջազգային

Թուրքիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին

Թուրքիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին, հայտնում է  Today’s Zaman գործակալությունը: Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների՝ պատճառն «անարդարությունն» է, որի հետևանքով մրցույթի եզրափակիչ փուլում են անմիջապես հայտնվում Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Իտալիան՝ առանց մասնակցելու կիսաեզրափակիչներին։

Պատճառ է բերվում նաև քվեարկության արդյունքների վրա հեռուստադիտողների ազդեցության նվազումը։ «Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսի 14-18-ը։ Շվեդիան մրցույթը կհյուրընկալի արդեն 5-րդ անգամ. վերջին անգամ երկրին հաղթանակ է բերել երգչուհի Լորինը՝ Euphoria երգով։ Արդեն մրցույթին մասնակցությունից հրաժարվելու մասին են հայտարարել մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը Պորտուգալիան՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

Թողնել պատասխան

Back to top button