Սպորտ

Արթուր Աբրահամը տիտղոսի պաշտպանության հերթական մենամարտը` այսօր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը տիտղոսի պաշտպանության հերթական մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին : Այսօր Աբրահամի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլան: William Hill  բուքմեյքերական ընկերության մասնագետները չեն կասկածում հայ բռնցքամարտիկի հաղթանակին: Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատվում է 1.03 գործակցով, իսկ ֆրանսիացունը՝ 11: Ոչ ոքիի գործակիցը 34 է: Հիշեցնենք՝ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին կպաշտպանի առաջին անգամ:

 

Թողնել պատասխան

Back to top button