Մշակույթ

Ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը` 2013 թ-ի ապրիլին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2013 թվականի ապրիլի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը։ Ազգային կինոյի զարգացման հիմնադդրամի “Orange Արմենիա” ընկերության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված մրցանակաբաշխությանն այս տարի միացել է Հայկական ազգային կինոակադեմիան։ «Հայակ» ազգային կինոյի մրցանակբաշխության կազմակերպիչները լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշել են, որ որոշակըի փոփոխություններ են կատարվել ինչպես միջոցառման անցկացման և հայտերի ընդունման ժամանակացույցում, այնպես էլ անվանակարգերում։

2012-ի մարտին Երևանում կայացավ ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էր անկախ Հայաստանում ստեղծված 20 տարվա կինոարտադրանքը։ Ի նշան կինոյում ընդունված պատկերի որոնման խորհրդանշական ժեստի, որը երկու ձեռքերի միացությունն է, հայկական մրցանկաբշխությունը կոչվեց «Հայակ»։ Մեր իրականության մեջ այն արդեն կայացած իրողություն է և 2013 թվականի ապրիլի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայակ» ազգային կինոյի արդեն երկրորդ մրցանակաբաշխությունը, որին կմասանկցեն 2012 թվականին նկարահանված ֆիլմերն՝ առանց ժանրային սահմանափակումների։ Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել նաև 2011-ին արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին։ Մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի դեկտեմբերի 20-ից մինչև 2013 թ. փետրվարի 15-ը ներառյալ։

«Orange Արմենիա» ընկերությունն արդեն երկրորդ անգամ հանդիսանում է «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության գլխավոր հովանավորն ու գործընկերը։ Մրցանակաբաշխության ժյուրիի կազմն առայժմ անհայտ է։ Այս պահին հստակ է մեկ բան՝ ժյուրիի կազմը բաղկացած կլինի 13 անդամից՝ ներառյալ նախագահը։ «Ի վերջո, կարևոր են ոչ թե անձերը ,այլ սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն ժյուրիի անդամները ընտրություն կատարելիս»,-ասում է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը։

Ի դեպ, 1923 թվականի ապրիլին խորհրդային ղեկավարության հրամանագրով Հայաստանում հիմնադրվեց ֆիլմարտադրող պետական առաջին կազմակերպությունը, որի առաջին ղեկավարն էր Դանիել Դզնունին։ Մասնագետները հենց սա են համարում հայ կինոյի սկիզբը և ինչպես նկատեց կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Հայակ» մրցանկաբաշխությունն այս տարի նշանվորում է նաև հայկական ազգային կինոյի ծննդյան 90-ամյակը։

Թողնել պատասխան

Back to top button