ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Արցախի հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացման հարցեր

Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:

Թողնել պատասխան

Back to top button