Հասարակություն

Նոր կուսակցությունը փորձելու է լուծել երիտասարդների խնդիրները

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կազմավորման փուլում է մի նոր կուսակցություն. «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցությունը, հիմնադիր-նախագահ Վաղարշակ Հակոբյանի ներկայացմամբ, զբաղվելու է երիտասարդների խնդիրների լուծմամբ: Նա առայժմ ճիշտ չի համարում ընտրությունների մասնակցելը, սակայն չի բացառում, որ մեկ ամսից նախատեսված նորաստեղծ կուսակցության համագումարի ընթացքում հայտարարվի, որ կսատարեն որևէ քաղաքական ուժի: Կուսակցությունը կփորձի անդամավճարների միջոցով լուծել երիտասարդների առջև ծառացած հարցերը: Առայժմ ունենք 300 համակիրներ, համագումարին նրանք կդառնան «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցության անդամներ, ովքեր կգործեն պետական շահերին համապատասխան, ասաց նորաստեղծ կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը:

Թողնել պատասխան

Back to top button