ԿարևորՔաղաքական

Կարևորվել է տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Տարածաշրջանային այցով Հայաստանում են Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը: Նրանք այսօր հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, խոսել Արևելյան գործընկերության ծրագրի հիմքում դրված նպատակների իրագործման հարցում արձանագրված առաջընթացի ու անելիքների մասին, կարևորել տարածաշրջանային անվտանգության պահպանումը: Նրանք առաջնահերթ են համարել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություների լավ անցկացումը: Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, թե դրանք պետք է բացառեն անգամ չնչին դժգոհությունը.«Այդ ընտրությունները պետք է այնպես կազմակերպվեն, որ բացառեն անգամ չնչին մեղադրրանքի հնարավորությունը»:

Թողնել պատասխան

Back to top button