ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի միաբանությունը նոր պատրիարք կընտրի հունվարի 23-25-ին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երուսաղեմի միաբանությունը նոր մարտահրավերների առաջ կանգնեցին, երբ հոկտեմբերին վախճանվեց Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Նրան հաջորդող նոր պատրիարքի ընտրությունը տեղի է ունենալու 2013 թ. Հունվարի 23-25-ը: Այսօրվա դրությամբ եթե նոր թեկնածու չառաջադրվի, ընտրություններին մասնակցելու են Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այվազյանը և Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը: Վերջինս Հայաստանում է և արդեն հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկողիկոս Գարեգին երկրորդի հետ: Պատրիարքի թեկնածուն այսօր հանդիպել է նաև լրագրողների հետ և նրեկայացրել իր ակնկալիքներն ու ընտրվելու դեպքում նաև իր ծրագրերը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button