ԿարևորՏնտեսական

Գյուղփոխնախարարը խորհուրդ է տվել կարտոֆիլի տնկանյութը գնել բարձադիր վայրերից՝ ցանքի նախորդ օրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Արարատյան դաշտավայրում պետք է շարունակել վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի ու պղպեղի մշակումը» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներին նման կոչով դիմել է Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով արդեն երկրորդ տարին է, որ Արարատյան հարթավայրում իր բացասական ազդեցությունն է թողնում կատոֆիլի և լոլիկի ցեց վնասատուն, որի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են հնչել, մասնավորապես մասնագետների մի մասը հայտարարում է, որ Արարատյան հարթավայրի վնասված տարածքներում այլևս նպատակահարմար չէ լոլիկի կամ վաղահաս կարտոֆիլի մշակումը: Փոխնախարարը նշել է, որ Արարատի մարզի Մասիսի ու Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջաններում ցեցի հասցրած վնասները բավականին շոշափելի է: Գառնիկ Պետրոսյանը խորհուրդ է տվել բարձադիր վայրերից վաղահաս կարտոֆիլի տնկանյութ ձեռքբերել ու Արասրատյան հարթավայր միայն ցանքսի նախորդ օրը:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները դժվարանում են ասել, թե որտեղից Հայաստան հասավ կարտոֆիլի ու լոլիկի վնասատու ցեցը: Միայն գիտեն, որ այն Հարավ-ամերիկյան ծագում ունի: Եվ Հայաստանն էլ տարածաշրջանի միակ երկիրը չէ, որտեղ բերքը վնասվում է ցեցի պատճառով: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը վստահաբար ասում է, որ պետք չէ երկմտել՝ արժի՞ արդյոք Արարատյան դաշտավայրում լոլիկ կամ վաղահաս կարտոֆիլ մշակել: Նրանք, ովքեր կարողացել են կարտոֆիլի բերքահավաքը ճիշտ ժամանակին կազմակերպել, վնասներ գրեթե չեն կրել, իսկ կարտոֆիլը ըստ փոխնախարարի պետք է հավաքել , երբ փռերը դեռ կանաչ են: Փռերի մահանալուց հետո վնասատուներն իրենց բները տեղափոխում են պալարների վրա:

Վնասատուների դեմ պայքարում արդյունք ստանալու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել: Միայն թունաքիմիկատների օգտագործումը բավարար չէ: Բացի այդ, պետք է ճիշտ պահը որսալ, բաց գրունտներում կարելի է օգտագործել ֆեռոմոլյան թակարդներ, իսկ ջերմոցներում` նաեւ լուսային թակարդներ եւ գունային կպչուն ժապավեններ: Ջերմոցներում համապատասխան աշխատանքների դեպքում վնասատուն գրեթե 100%-ով վերանում է:

Թողնել պատասխան

Back to top button