ԿարևորՀասարակություն

Արաբագետ.«Կարծում եմ Ասադը կզիջի ու կհեռանա»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Սիրիական հակամարտությունը կարող է լուծվել հաջորդ տարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Այսպիսի կանխատեսումների համար նրան հիմք են տալիս վերջին ամսվա զարգացումները: «Չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դեռևս հաջողվում է ճնշել ընդդիմությանը, բայց վերջինն իր հերթին լուրջ աջակցություն է ստանում: Այդ աջակցությունն առաջիկայում ավելի մեծ կլինի` կապված Միացյալ Նահանգների կողմից ընդդիմադիր նոր կոալիցիայի լեգիտիմությունը ճանաչելուց հետ»,-ասել է արաբագետը` հիշեցնելով, որ մինչ այդ նոր` «Ընդդիմադիր ուժերի և սիրիական հեղափոխության ազգային կոալիցիա»-ի լեգիտիմությունը ճանաչել էին մի շարժ այլ երկրներ: Արաբագետն ասել է, որ առաջիկայում սիրիական ընդդիմությունը ֆինանսականից բացի կարող է նաև լուրջ ռազմական օգնություն ստանալ: «Ես կարծում եմ, որ 2013 թվականին բավականին լուրջ տենդենցներ կնկատվեն և հակամարտությունը կգնա դեպի լուծում: 2013 թվականը կլինի հակամարտության լուծման վերջնակետը: Ասադը իշխանությունը կզիջի ու կհեռանա»:

Թողնել պատասխան

Back to top button