ԿարևորՀասարակություն

Ամփոփվել են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում 2012-ի մարզական փառատոնի արդյունքները

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր ամփոփվել են ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում 2012 թվականին անցկացված մարզական փառատոնի արդյունքները։ Պարգևատրվել են ՀՀ նագախահի մրցանակի համար պայքարող «Լավագույն քաղաքայրին մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» անվանակարգերում հաղթած առաջին երեք մրցանակակիրները։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը գնահպատել է նաև անցնող մարզական տարին մասանվորապես մասսայական մարզական միջոցառումների անցկացման ոլորտում։

«Մարդու առողջությոնը բարձրագույն արժեք է». իր որդգրած կարգաոսին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը 2012-ին հավատարիմ մնաց ողջ տարվա ընթացքում։ Որպես ասվածի վկայություն փոխնախարար Խաչիկ Ասրյանը վկայակոչում է մեկ տասնյակից ավելի մասսայական մարզական միջոցառումները, որոնքանցկացվել են անցնող տարվա ընթացքում:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ» և լավագույն քաղաքային և գյուղական մարզական համայնքներ ստուգատեսը մեր երկրում անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ 2012 թվականին նշված անվանակարգերում լավագույնն են ճանաչվել՝ Երևանի Շենգավիթ վարչկան շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը,լավագույն գյուղական մարզական համայնքը Շիրակի մարզի Ամասիա համայնքն է , իսկ լավագույն քաղաքային մարզական համայնքը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը։ Նշված ստուգատեսը խրախուսվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հավաստագրերով և դրամական պարգևներով ՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հաջորդաբար՝ մեկ միլիոն դրամ, 500 հազար դրամ և 300-ից 400 հազար դրամ ՝ ըստ անվանակարգի։ Սպորտի և երիտասարժդության հարցերեի նախարարությունում այսօր ամփոփվեցին նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում 2012-ին անցկացված մարզական փառատոնի արդյունքները:

Փոխնախարար Ասրյանը հավաստիացրեց, որ 2013-ին նախարարությունը լուրջ ուշադրություն է դարձնելու Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմանը։ Օգտվելով առիթից շնորհեց բոլրի գալիք ամանորը՝ մաղթելով առողջ ապրելակերպ ու հայոց լեռներում ճախրող արծվի անկոտրում ոգի:

Թողնել պատասխան

Back to top button