ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գործունեությանը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում և ծանոթացել  տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում: Համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային և ապագային վերաբերող հարցեր:

Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք: Այնուհետև Տիգրան Սարգսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական hամալսարանում հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին: Կայացել է նաև ՀՀ վարչապետի և Բոստոնի հայ համայնքի հանդիպումը: Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Փիթեր Կոտունջյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Թողնել պատասխան

Back to top button