ԿարևորՀասարակություն

Սիրիայի մեր հայրենակիցները հայկական անձնագրեր ստացան

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել  ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր մեծ խանդավառությամբ եւ երախտագիտությամբ ստացել են  ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը: Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորել է սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն եւ խաղաղություն:

Թողնել պատասխան

Back to top button